Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին՝ «Եվրոպայի ընտրություն»
![]() «Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել: Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին: Հեղինակավոր մրցույթն անցկացվել է երկու փուլով: Նախ ամեն երկրում անցկացվել է մրցույթի առաջին փուլը. հաղթող ճանաչվել են առավելագույն ձայներ հավաքած առաջին երեք մասնակիցները: Այնուհետ Կիևում տեղի է ունեցել մրցույթի երկրորդ և վերջին փուլը: 50-ից ավելի երկրներից ժամանած գեղեցկուհիները մրցել են պրոֆեսինալ ժյուրիի սիրտը շահելու և «Եվրոպայի Միսս թագուհու» տիտղոսին արժանանալու համար: Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը հաջողությամբ հաղթահարել է մրցույթի բոլոր փուլերը՝ նախ հայտնվելով լավագույն 25-յակում, ապա լավագույն 10-յակում: Նույն օրը տեղի է ունեցել նաև օնլայն քվեարկության փուլը. շնորհիվ երկրպագուների մեծ քանակի՝ մեր գեղեցկուհին հավաքել է ամենաշատ ձայները և արժանացել «Եվրոպայի ընտրություն» պատվավոր տիտղոսին: Ի դեպ, Նարինեի թագն անվանական է, ինչը նշանակում է, որ այն միշտ մնալու է Հայաստանում և չի վերադարձվելու հաջորդ տարի անցկացվող մրցույթի հաղթողներին: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18





