«Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում
![]() «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգներով հանդես է եկել Գերմանիայի Մյունխեն և Բելգիայի Բրյուսել քաղաքներում: Համերգներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամի (Europäische Kulturstiftung EUROPAMUSICALE) հրավերով ու աջակցությամբ նոյեմբերի 29-ին Մյունխենում կայացավ երգչախմբի առաջին համերգը, որում հանդես եկավ նաև թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Համերգի առաջին բաժինն ամբողջությամբ կոմիտասյան կատարումներ էին: Երկրորդ բաժնում հնչեցին նաև Պենդերեցկու, Բրուքների, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի և այլ կոմպոզիտորների գործեր: Տեղի ունեցավ նաև Հակոբ Մազլումյանի Silence (Լռություն) ստեղծագործության պրեմիերան: Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի (ASBL Centre Socio-Culturel Armenien de Belgique) հրավերով ու աջակցությամբ դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացավ երգչախմբի երկրորդ համերգը: Հնչեցին մեծամասամբ Կոմիտասի, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի, Աննա Ազիզյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները: Երկու համերգներն անցան բարձր մակարդակով: Հանդիսատեսն աննախադեպ ջերմությամբ ընդունեց «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթները: ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12

