Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի ամանորյա տոնական ծրագիր
![]() Հայաստանի պետական ջազ նվագախումբն Ամանորին ընդառաջ հանդես կգա ինքնատիպ ու ավանդական դարձած ձեռնարկով: Սուրբծննդյան նախաշեմին՝ դեկտեմբերի 22-ին ժամը՝ 19:00-ին, նվագախումբն Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի տոնական ամանորյա ծրագիր: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ: Կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի և հատկապես այս երեկոյի համար: Ի դեպ, նշենք, որ երեկոյին, բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև անակնկալ մենակատարներ, որոնց ելույթները ևս տոնական տրամադրություն կստեղծեն: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
