Սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված երեկոյով
![]() Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ հանդես եկավ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված երեկոյով։ Հնչեցին Շնիտկեի Կոնցերտը դաշնամուրի և լարային նվագախմբի համար (մենակատար՝ Լուսինե Խաչատրյան)‚ ինչպես նաև՝ Թավջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Բորիս Անդրիանով)։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բազմիցս է անդրադարձել Շնիտկեի ստեղծագործություններին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի տեղեկացմամբ առաջիկայում մտադիր են Հայաստանում կատարել Շնիտկեի երգչախմբային կոնցերտը՝ գրված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» տեքստի հիման վրա‚ ինչպես նաև հեղինակի սիմֆոնիկ այլ ստեղծագործություններ։ Նվագախմբի տնօրենն ընդգծում է‚ որ խիստ կարևորում են ժամանակակից հեղինակների (այդ թվում նաև՝ հայ) արվեստի ներկայացումը։ Դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախկինում նույնպես համագործակցել է։ Համատեղ համերգ են ունեցել Գերմանիայում։ Իսկ թավջութակահար Բորիս Անդրիանովի հետ նվագախումբը ելույթ է ունենում երրորդ անգամ։ Լուսինե Խաչատրյանը նշեց‚ որ Շնիտկեի արվեստին անդրադառնում է առաջին անգամ‚ և այս համերգով դաշնակահարուհին իր համար բացահայտում է կոմպոզիտորին։ Կոմպոզիտոր‚ մանկավարժ և երաժշտագետ Ալֆրեդ Շնիտկեն հեղինակել է օպերաներ‚ բալետներ‚ սիմֆոնիաներ‚ կոնցերտներ‚ կամերային‚ երգչախմբային ստեղծագործություններ‚ գրել է երաժշտություն ֆիլմերի‚ ներկայացումների համար։ Շնիտկեի ստեղծագործությունների պրեմիերաները մշտապես դարձել են համաշխարհային մշակութային իրադարձություն։ ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12


