«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը՝ դեկտեմբերի 2-ին
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Աուտիզմ ազգային հիմնադրամի» նախաձեռնությամբ, Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը, որը մեկնարկել էր սեպտեմբերին: Փառատոնի փակման արարողությանը մասնակիցների հետ համատեղ ելույթներ կունենան անվանի երաժիշտներ Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները, Գոռ Սուջյանը, «ԳԱԹԱ» բենդը, Աննա և Անահիտ Մխիթարյանները, «Լավ Էլի» ռոք խումբը, «Hope For Coffee» երաժշտական խումբը և այլն: «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնն ուղղված է բացել հասարակության դռները զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և դեռահասների առջև՝ ձևավորելով հավասար պայմաններ բոլորի համար: Փառատոնի կարևորագույն ուղերձն է երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը, ձևավորել հանդուրժողականություն, ապահովել մտքի, երևակայության փոխանակում երկու կողմերի համար, բացահայտել շնորհաշատ երեխաների և դեռահասների՝ նրանց տալով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, հասարակության ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել ներառական մտածողությունը: «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի հայեցակարգային առանձնահատկությունն է՝ երաժշտության միջոցով հաշմանդամություն և ոչ հաշմանդամություն ունեցող երեխաների միավորումը, ինչը համապատասխանում է 1989-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին: Փառատոնին մասնակցում են Երևանում, Շիրակի և Տավուշի մարզերում գործող հասարակական կազմակերպությունները: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
