Կամերային նվագախումբն աշնանային սերենադներ ներկայացրեց ունկնդրին
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացավ ինքնատիպ աշնանային համերգով: Նոյեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց «Աշնանային սերենադներ» համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ ներկայացրեց Մոցարտի, Հայդնի, Շուբերտի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների սերենադներն ու այլ գործեր: Դիրիժոր Հմայակ Դուրգարյանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիրներից է: Ասում է՝ միշտ ուրախությամբ է հանդես գալիս նվագախմբի հետ և միշտ ցանկանում է ինչ-որ լավ բան անել նվագախմբի հետ: Նրա խոսքով՝ համերգի համար ընտրվել էր շատ գեղեցիկ ծրագիր, որը, վստահաբար, անտարբեր չի թողնի ունկնդրին: Դիրիժորը մշտապես սիրով է համագործակցում այն նվագախմբի հետ, որի ստեղծման ակունքներում է կանգնած եղել: ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12

