Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Ալբանիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

967
Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ., 17:35
Ալբանիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Նոյեմբերի 28-ին Ալբանիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ: Այն գրանցվել է Ադրիատիկ ծովում, հայտնում է Եվրասիական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

«Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ մայրաքաղաքից 42 կիլոմետր հեռավորության վրա: Քաղաքի բնակչությունը 375 հազար մարդ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հնարավոր ավերվածությունների և վիրավորների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում: