Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Ալբանիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 150-ը

822
Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ., 15:25
Ալբանիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 150-ը

Նոյեմբերի 26-ին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ալբանիայում, որի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 150-ը, քանդվել են բազմաթիվ շինություններ, գրում է AP գործակալությունը:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,4 բալ՝ մայրաքաղաք Տիրանայից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա:

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ուժգին ցնցումներն զգացվել են Տիրանայում, ինչպես նաև Դուրրես քաղաքում, որը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ կետին: Հարյուրավոր վիրավորներ դիմել են տեղի հիվանդանոցներ՝ օգնություն ստանալու համար։