Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդի թուրքական տարբերակն է

369
Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ., 02:10
Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդի թուրքական տարբերակն է

Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը:

Պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա՝ Թամարայի հանդեպ ունեցած սիրո պատճառով իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ:

Հովվի՝ Վանա լճի ջրերում խեղդվելուց հետո իրեն լճի կատաղի ալիքների մեջ է գցում նաև քահանայի աղջիկը՝ գեղեցկուհի Թամարը:

«Պանդխտություն» տեսահոլովակի ռեժիսորը Մյուգե Մանուշն է: