Ստեփանակերտում կայացել է Դավիթ Ամալյանի մենահամերգը
![]() Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Ամալյանի «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը։ Համերգային երեկոյին՝ Դ. Ամալյանը հանդես է եկել իր հեղինակային մի շարք երգերով։ «Համերգային ծրագրեր շատ եմ ունենում, բայց Արցախի հանդիսատեսի առաջ հանդես գալն ինձ համար ոգևորիչ է։ Այստեղի հանդիսատեսից նոր լիցքեր եմ ստանում, այստեղ՝ ինձ մոտ ծնվում են նոր գաղափարներ ու մտահղացումներ։ Ես սիրում եմ երգարվեստը, և իմ ամեն մի երգի մեջ խոսում եմ սիրելու մասին. սիրել ամեն ինչ։ Իմ բոլոր երգերի խոսքերի հեղինակը հենց ես եմ։ Իմ երգերն արտահայտում են իմ ապրումները՝ ուրախություն, տխրություն, ցավ, կարոտ և այլն»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է երգիչը։ Նա նաև տեղեկացրել է, որ համերգային ծրագիրը նախատեսում է շարունակել Հայաստանի տարբեր մարզերում։ ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12


