Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով
![]() Նոյեմբերի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ելույթ կունենա կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով։ Կոմպոզիտոր‚ մանկավարժ և երաժշտագետ Ալֆրեդ Շնիտկեն հեղինակել է օպերաներ‚ բալետներ‚ սիմֆոնիաներ‚ կոնցերտներ‚ կամերային‚ երգչախմբային ստեղծագործություններ‚ գրել է երաժշտություն ֆիլմերի‚ ներկայացումների համար։ Շնիտկեի ստեղծագործությունների պրեմիերաները մշտապես դարձել են համաշխարհային մշակութային իրադարձություն։ Ուշագրավ է‚ որ Ալֆրեդ Շնիտկեն 1985 թվականին գրել է նաև երգչախմբային կոնցերտ Գրիգոր Նարեկացու տեքստի հիման վրա: Երևանյան համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Շնիտկեի Կոնցերտը դաշնամուրի և լարային նվագախմբի համար‚ ինչպես նաև՝ Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգան հանրահայտ երաժիշտներ՝ թավջութակահար Բորիս Անդրիանովը և դաշնակահար Լուսինե Խաչատրյանը։ Դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի մասին New York Times-ը գրել է. «Նա հիանալի դաշնակահար է, մեծ ձայնով և կրակոտ տեխնիկայով»։ Լուսինե Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է‚ հանդես է գալիս անվանի բեմերում։ Պարբերաբար ելույթ է ունենում նաև եղբոր՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ Շնիտկեի Թավջութակի թիվ 1 կոնցերտը Երևանում կներկայացնի Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր‚ միջազգային մրցույթների դափնեկիր Բորիս Անդրիանովը։ Նա՝ որպես մենակատար‚ ելույթ է ունենում Մարիինյան թատրոնի նվագախմբի‚ Իսրայելի ֆիլհարմոնիկ‚ Ֆրանսիայի ազգային‚ Ռուսաստանի ազգային և այլ նվագախմբերի հետ։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
