Մեկնարկում է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ 2019թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին: Մրցույթն անցկացվում է շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին նվիրված մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 31 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ:
|
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
16300:24Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը (տեսանյութ)
90Երեկ, 21:54Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
13918.04.2024, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
36217.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
74216.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
77616.04.2024, 14:18