«Ամբերդն այնտեղ է քանդվում, իսկ մենք կողքից նայում ենք, թե Դաշտադեմը երբ է քանդվելու». Վահրամ Թոքմաջյան
![]() Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ նորից առիթ եղավ Դաշտադեմի կամ Քաղենի ամրոց այցելելու: Ութ տարի շարունակ, տարբեր խմբերի, տարբեր մարդկանց հետ լինում եմ այս բերդում: Սա մեր պահպանված բացառիկ բերդերից է: Ցավոք, մենք պահպանված բերդեր շատ չունենք, առավել ևս՝ այս որակի: Ամբերդն այնտեղ է քանդվում, իսկ մենք կողքից նայում ենք, թե Դաշտադեմը երբ է քանդվելու: Ութ տարի շարունակ այս բերդում նույն վիճակն է: Զրո փոփոխություն: Թալինից մի քանի կմ է հեռու: Թալինում, ինչպես Հայաստանի փոքր քաղաքներից շատերում, տնտեսություն գրեթե գոյություն չունի: Զբաղվածության լուրջ խնդիր կա: Ու ահա, կա էս հրաշքը՝ միջնաբերդ-դղյակով, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատով, ամրոցապարիսպով, եկեղեցով, գաղտնուղիներով, ջրավազաններով և այլ կառույցներով: Թվում էր, թե էլ ի՞նչ պետք երջանիկ լինելու համար: Բայց չէ: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
