Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
![]() Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 21-ին, ժամը 14:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում: Ադամ Բարրոյի՝ Փարիզում օրեր առաջ լույս տեսած հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի թվով 2-րդ ձայնասկավառակն է, և արդեն վաճավում է ֆրանսիական FNAC կոչվող հայտնի խանութների ցանցում։ Երկրորդ ձայնասկավառակի նախաբանը գրվել է ֆրանսիայում՝ բոլորին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոյի կողմից և ներկայացվել այնտեղ: Երևանում ներկա է լինելու նաև հայ երաժշտական քննադատ, ով հակիրճ կներկայացնի այն։ Ձայնասկավառակում տեղ գտած ծրագիր-ծաղկաքաղի մեջ արևմտաեվրոպական կոմպոզիտորներ Արկադելտի, Ստրադելլայի, Կաչչինի, Դուրանտեի և այլոց կողքին Բարրոն ներկայացրել է նաև XVII-րդ դարի Աբբահայր Մխիթար Սեբաստացու «Անճառին Խորան» Տաղ Աստուածածնայ ստեղծագործությունը ... Բարրոն կենդանի կատարմամբ շնորհանդեսի ժամանակ կներկայացնի 5 ստեղծագործություն երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես կգա Աննա Բակունցը (երգեհոն): «Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորուստ հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որ առաջին անգամ կկատարեմ իմ ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ»,- նշում է Ադամ Բարրոն: Սկավառակի՝ հայաստանյան շնորհանդեսի մուտքն ազատ է: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
