Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» մշակութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում «Ռեգիոն» ՀԶԿ-ն Վանաձորում իրականացնում է «Օկտավա» («Մշակույթը սկսվում է համայնքից») ծրագիրը: Մշակույթի ոլորտի մարզային ներկայացուցիչները՝ ուսանողներ, դասախոսներ, սկսնակ արվեստագետներ, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվող ավարտական դասարանների աշակերտները հանդիպումներ են ունենում երաժշտարվեստի, կինոյի, թատրոնի, պարարվեստի ոլորտների ճանաչված և անվանի արվեստագետների հետ: Ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերին և մինչ օրս կազմակերպվել է 5 հանդիպում, որոնց մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, կոմպոզիտոր, կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Նարինե Անանիկյանը, արվեստի վաստակավոր գործիչ, երգիչ Վահան Արծրունին, ԵԹԿՊԻ «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը։ ««Օկտավա» նախագիծը ստեղծվել է մշակույթի ապակենտրոնացման, մայրաքաղաքի ու մարզերի միջև մասնագիտական անջրպետի հաղթահարման համար: 8 հանդիպումների ընթացքում Վանաձորի ուսանողներն ու մտավորականները հնարավորություն ունենան շփվելու, հարցեր տալու, առնչվելու մայրաքաղաքում ապրող մտավորականների հետ: Մենք պիտի մեր արվեստագետներին էկրանային կերպարից դարձնենք հասանելի, հնարավորություն տանք քաղաքացիներին շփվելու իրենց արժեքների հետ»,- խոսելով ծրագրի մասին նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Հանդիպումներն անցնում են անմիջական և ջերմ մթնոլորտում. ծավալվում են առավելապես մասնագիտական բնույթի զրույցներ, որոնց ընթացքում երիտասարդ մասնակիցները հարցեր են ուղղում բանախոսներին: Մտերմիկ զրույցի ընթացքում հյուրերը պատմում են իրենց անցած ուղու, դժվարությունների հաղթահարման և հաջողությունների պատմությունները: Այս ծրագիրը բարձր են գնահատվում թե՛ համայնքի արվեստագետները, թե՛ քաղաքացիները։ Նրանց խոսքով, մինչև ծրագրի մեկնարկն իրենք միայն արվեստի ստեղծագործությունների ունկնդիրներ են եղել, իսկ այժմ անմիջականորեն շփվում են անվանի արվեստագետների հետ։ |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54