Կամերային նվագախումբը հանդես եկավ ճանաչված սաքսոֆոնահարների հետ
![]() Տաղանդավոր և ճանաչում վայելող երեք սաքսոֆոնահարներ նոյեմբերի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Sax Time խորագրով համերգային երեկոյի ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը: Համերգին ելույթ ունեցան Ասյա Ֆատեևան (Գերմանիա), Նոբույա Սուգավան (Ճապոնիա) և Արնո Բորնկեմպը (Նիդերլանդներ), ովքեր մեկ երեկոյի ընթացքում միավորվեցին՝ հանրությանը ներկայացնելով սաքսոֆոնի ինքնատիպ երանգները: Երեկոյին հնչեցին այս գործիքի ու նվագախմբի համար գրված Ալ. Գլազունովի, Հենրի Քոուելի, Լեո Դելիբի, Ժյուլ Մասնեի, Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործությունները: Դիրիժոր Հարություն Արզումանյանը դրական է գնահատում երեք սաքսոֆոնահարների հետ համագործակցությունը: «Երեք սաքսոֆոնահարներն էլ, իրոք, վիրտուոզներ են, Հայաստան են եկել տարբեր երկրներից: Նրանք ելույթներով հանդես են գալիս աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ»,- նշում է Հարություն Արզումանյանը՝ ընդգծելով, որ երաժիշտները մշտապես ջերմ ընդունելության են արժանանում բոլոր այն երկրներում, որտեղ ելույթ են ունենում: Հայաստանը ևս բացառություն չէր. սաքսոֆոնահարներին բաց չթողեցին առանց բիսերի՝ Խաչատրյանի և Պիացոլայի ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանության: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
