Կառլ Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուսը» հնչեց Երևանում
Նոյեմբերի 8-ին «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը նվիրված էր մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկին՝ Կառլ Ջենկինսին։ Նա այսօր աշխարհում ամենապահանջված հեղինակներից մեկն է։ Ջենկինսի «Զինված մարդը. խաղաղության պատարագ» ստեղծագործությունը կատարվել է ավելի քան 2500 անգամ 50 տարբեր երկրներում՝ այն պահից սկսած, երբ թողարկվել է դրա ձայնասկավառակը։ Ջենկինսի ձայնագրություններն արժանացել են ոսկե և պլատինե սկավառակի 17 մրցանակի։ Երևանյան հանդիսատեսը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ ունկնդրեց Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Համերգը ղեկավարում էր ինքը՝ հեղինակը։ «Ադիեմուսը» ունկնդիրներն առաջին անգամ վայելեցին 1995 թվականին, այնուհետև այն դարձավ համաշխարհային երևույթ։ Այս գործը դարձավ ռեժիսոր Հյու Հադսոնի նկարահանած «Delta Airlines»-ի գովազդային հոլովակի երաժշտությունը։ Այս ստեղծագործությունը յուրահատուկ է նրանով, որ օգտագործում է էթնիկ հարվածային գործիքներ, իսկ տեքստը հնարովի բառերի՝ ջազում գործածվող հնարքներ են։ Կառլ Ջենկինսը նկատում է, որ «Ադիեմուսը» նախապես գրված էր փոքր նվագախմբի և կանանց երգչախմբի համար։ Հետագայում, սակայն, սիմֆոնիկ էֆեկտ ստանալու համար նվագախմբում ավելացրել է փողային կազմ, իսկ երգչախմբում՝ տղամարդկանց։ Երևանում հնչեց հենց այդ տարբերակը։ Նշենք, որ այսօր երեկոյան ամփոփվելու է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ ներկայացնելով ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու արվեստը։ Համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը։ |
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
7420:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
314Երեկ, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
70016.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
73516.04.2024, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
94116.04.2024, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
113514.04.2024, 22:30