Մտորումներ կյանքի ու թատրոնի մասին. «Անհայտ բաժանորդ» ֆիլմի դերասանները հանդիպել են գորիսեցի երիտասարդների հետ
![]() «Անհայտ բաժանորդ» ֆիլմի՝ Գորիսում կայացած պրեմիերայից առաջ դերասանները հանդիպել են երիտասարդների հետ: Ստեղծագործական խմբի և դերասաններ՝ Խորեն Լևոնյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարջան Ավետիսյանի, Սոս Ջանիբեկյանի հետ երիտասարդները խոսել են կինոյի և թատրոնի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին: Դերասաններն իրենց անձնական օրինակով խրախուսել են երիտասարդ դերասաններին՝ հնարավորությունների ժամանակաշրջանում հավատալ սեփական ուժերին և առաջ շարժվել: Գորիսեցի երիտասարդները կարևորել են տիկնիկային թատրոնի դերը, որպեսզի փոքր տարիքից թատրոն գնալու մշակույթ ձևավորվի, առաջարկվել է ստեղծել մի քանի սերիաներից բաղկացած ֆիլմաշար, որը կպատմի գորիսեցի մեծերի մասին՝ Սերո Խանզադյան, Ակ. Բակունց, Գուսան Աշոտ և ուրիշներ: Կազմակերպիչներն առաջարկել են վերհանված խնդիրների շուրջ մշակել ծրագրային առաջարկ և ներկայացնել, այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից: ![]() ![]() ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12




