ՆԱՏՕ-ն հրաժարվում է ընդունել Վրաստանին առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի
ՆԱՏՕ-ն չի դիտարկի Վրաստանի անդամակցումը դաշինքին առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների: Նման հայտարարությամբ Վրաստանում հանդես է եկել ՆԱՏՕ-ի դաշնակից գրասենյակի ղեկավար Ռոզարի Պուգլիսին, հաղորդում է Georgia Online-ը: ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշման համաձայն, այդ «բռնազավթված տարածքները» Վրաստանի մասն են կազմում, և, հետևաբար, դաշինքին անդամակցելը կարելի կլինի դիտարկել՝ դա հաշվի առնելով: ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգության կանոնադրության 5-րդ հոդվածը պարունակում է նորմ, որը կայանում է նրանում, որ դաշինքի մեկ անդամ երկրի վրա հարձակումը հավասարազոր է բոլոր անդամների վրա հարձակմանը: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Վրաստանին հրավիրում է անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Հարավային Օսիայի և Աբխազիայի: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36