«Դոն Ժուան Ավիան» վերադառնում է junior կազմով. Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
![]() Պրեմիերայից ուղիղ 10 տարի անց Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան Ավիա» ներկայացումը կրկին բեմ է վերադառնում, սակայն այս անգամ նոր մոտեցմամբ ու դերասանական նոր կազմով: Նարեկ Դուրյան-Հրանտ Թոխատյան դուետի փոխարեն բեմում կլինեն «Բոհեմ» թատրոնի երիտասարդ արտիստները, նոր մեկնաբանմամբ նեկայացումն էլ կկոչվի «Դոն Ժուան Ավիա Junior»: «Տարիներ առաջ ես բեմադրեցի Մարկ Կամոլետիի «Բոինգ-բոինգ» իրավիճակային կատակերգությունը, որն աշխարհում իր բեմադրության քանակով ռեկորդ է սահմանել, Ֆրանսիայում էլ, շուրջ 40 տարի է՝ բեմից չի իջնում: Մեր տարբերակում այն անվանեցինք «Դոն Ժուան Ավիա»: Իհարկե, այն ամբողջովին տեղայնացրել էինք: Ես և Հրանտ Թոխատյանը շուրջ 9 տարի խաղացինք այն, հետո էլ կարող էինք խաղալ, ուղղակի մեր զբաղվածությունը մեծացավ, ընդհատեցինք… Հիմա այդ նույն ներկայացումը կրկին վերափոխել եմ, թարմացրել, բեմում էլ ոչ թե ես և Հրանտն ենք լինելու, այլ՝ իմ թատրոնի երիատասարդները»,-նշում է Նարեկ Դուրյանը: Տևական ժամանակ բեմադրիչ-դերասանն այս ներկայացման մասին «մոռացել էր». երեք տարի առաջ ստեղծեց «Բոհեմ» թատրոնն ու նոր շենք տեղափոխվեց, ու թատրոնն արդեն ունի իր դերասանները՝ Նարեկ Դուրյանի նախկին ուսանողները: Հենց այդ դերասանների միջոցով էլ պատրաստում է «Դոն Ժուան Ավիա Junior»-ը: Ասում է՝ առաջին անգամ ինքը բեմում ընդհանրապես չի լինելու, երիտասարդ դերասանների խաղին հետևելու է հետնաբեմից: «Պիեսը բավականին փոխել եմ, վերաբեմադրել: Առաջին անգամ է, որ ես բեմ դուրս չեմ գալու, բայց անհանգստությունս առավել մեծացել է, կրկնապատկվել: Երևի թե ես հետնաբեմում ավելի շատ լարված լինեմ, քան իրենք՝ բեմին: Ես էրեխեքիս ասել եմ՝ եթե ներկայացումը քայլեց, կհամարեմ, որ իզուր չեմ ապրել: Ինձ թվում է՝ այդպես էլ կլինի, իրենք շատ լավ են աշխատում: Ու մի բան կա, որ իրենց մեջ շատ եմ հավանում՝ հանդիսատեսի նկատմամբ ազնվությունը»,- ընդգծել է Ն. Դուրյանը Ներկայացման հիմքում զվարճալի պատմություն է. երիտասարդ, ով միաժամանակ երեք նշանած ունի, ովքեր տարբեր ավիաընկերությունների ուղեկցորդուհիներ են: Տղան ունի բոլորի չվացուցակները ու հաջողացնում է առանց խոչընդոտների նրանց հետ ժամադրվել: Մի օր նրան հյուր է գալիս ընկերը, եղանակային պայմանների պատճառով էլ երեք ավիաընկերությունների ինքնաթիռները միաժամանակ են վայրէջք կատարում ու աղջիկները, միմյանցից անտեղյակ, հայտնվում են իրենց ընդհանուր նշանածի՝ երեք տարբեր սենյակներում: Այստեղից էլ սկսվում է պատմության ամենահետաքրքիր ու զավեշտալի ընթացքը: Ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ Թելման Առաքելյանը, Գարիկ Միրզոյանը, Տաթև Միրումյանը, Սիրանուշ Երիկյանն ու Ռուզաննա Մանուչարյանը: Առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 7-ին և 9-ին՝ Գրողների միության շենքում գտնվող Բոհեմ թատրոնում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
