Ամփոփվել է «Ոսկե Ուրարտու» ամենամյա կինոփառատոնը
![]() Նոյեմբերի 4-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի է ունեցել սկսնակ ռեժիսորների «Ոսկե Ուրարտու» ամենամյա երրորդ փառատոնի մրցանակաբաշխությունը։ Ժյուրիի կազմում էին Երևանի Գեղարվեստի պետական քոլեջի դասախոս, դոցենտ Համլետ Թադևոսյանը, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Վահե Գևորգյանցը և «Ոսկե Ուրարտու» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Ռևիկ Թովմասյանը։ Մրցանակաբաշխությանը մասնակցում էր 5 ֆիլմ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Հնդկաստանից՝ ընտրված աշխարհի 48 երկրներից ուղարկված 527 ֆիլմերից։ Առաջադրված երկու անվանակարգերում հաղթել են Հնդկաստանից և Իսպանիայից ուղարկված ֆիլմերը․ ռեժիսորներ Շահիդ Քամալի Take the chocolate ֆիլմը և Ժավի Նավարրոյի I՝ve just head a dream ֆիլմը։ Ըստ փառատոնի նախընտրական ժյուրիի ղեկավար Արտակ Մուսայելյանի՝ Ոսկե Ուրարտուն հիմք է դրել ստեղծելու համար մի հարթակ, որտեղ ողջ աշխարհի պրոդյուսերները կկարողանան թարմ հայացքով և նոր եռանդով ռեժիսորներ գտնել։ ![]() ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12



