«ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ծախսերը հայտնի են
![]() Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տրամադրված 2.7 միլիոն դրամից 1.5 միլիոն դրամը (ներառյալ՝ հարկերը) տրամադրվել է կազմակերպական և բեմադրական խմբի վարձատրությանը երկու՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ի և ներկայացումը բեմադրած «ԱԺԶ» ՀԿ պայմանագրից: 1.5 միլիոն դրամից ծրագրի ղեկավարը (1 մարդ) ստացել է ամսական 300 000 դրամ, ծրագրի համակարգողը ևս այդքան է վարձատրվել: Երաժշտական ձևավորողը 1 ամսվա համար վարձատրվել է 150 000 դրամով, նույնքան են կազմել նաև գրաֆիկ-դիզայների և վիդեո վիզուալացման, անիմացման մասնագետի՝ 1 ամսվա աշխատավարձերը: Երկու բեմական զգեստների պատրաստումը (նյութածախս, կարելավարձ, աքսեսուարներ) արժեցել է 100 հազար դրամ։ Տեխնիկայի վարձակալության ծախսերը կազմել են 330 000 դրամ, որից 280 000 դրամ՝ ձայնային տեխնիկայի լրակազմի (1 օր՝ 6 դինամիկ, 2 միկրոֆոն, 1 հնչյունային վահանակ), և 50 000 դրամ՝ պրոյեկտորի 1 օրվա վարձակալության համար: Գովազդային նյութերի պատրաստման և տպագրության համար ծախսվել է 266 800 դրամ, որից 24 000 դրամը՝ ազդագրի, 26 000 դրամը՝ ինֆորմացիոն թերթիկի, 200 000 դրամ՝ գովազդային հոլովակի, 16 800 դրամ՝ սոցիալական կայքերում գովազդի՝ 7-օրյա տեղադրման համար: ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12

