«Բաքվում ընդդիմությունը կլոր սեղան-քննարկում է կազմակերպել». Կարեն Հովհաննիսյան
![]() Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Բաքվում, «Մուսավաթ» կուսակցության շտաբում, տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ: Կլոր սեղանին մասնակցել են «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, «Ազգային ռազմավարական մտքի կենտրոն»-ի ղեկավար Իսա Գամբարը, քաղաքական վերլուծաբան Հիքմեթ Հաջիզադեն, «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը և նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը: Այս կազմը բավականին հատկանշական կազմ է, քանի որ գրեթե բոլորն էլ 90-ականների իշխանության ներկայացուցիչ են: Կլոր սեղան-քննարկմանը հրավիրված են եղել նաև «Հանրապետական այլընտրանք» կուսակցության նախագահ Իլքար Մամմեդով, «Ժողովրդական կուսակցություն» նախագահ Փանահ Հուսյենովը , ովքեր նախապես հաստատել էին իրենց մասնակցությունը ,սակայն չէին ներկայացել: Կլոր սեղան-քննարկման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի ներքին քաղաքական ստեղծված իրավիճակը, այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհները և այլն: Քննարկումը ուղեկցվել է իշխանության հասցեին բավականին սուր քննադատական ելույթներով»: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
