Երեք սաքսոֆոնահար՝ մեկ բեմում. Կամերային նվագախումբն ինքնատիպ համերգ կներկայացնի
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի ինքնատիպ համերգ՝ երեք տաղանդավոր սաքսոֆոնահարների մասնակցությամբ: Նոյեմբերի 10-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Sax Time խորագրով համերգային երեկոն, որի ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը: Համերգին ելույթ կունենան երեք երկրների տաղանդավոր սաքսոֆոնահարներ Ասյա Ֆատեևան (Գերմանիա), Նոբույա Սուգավան (Ճապոնիա) և Արնո Բորնկեմպը (Նիդերլանդներ), ովքեր մեկ երեկոյի ընթացքում կմիավորվեն՝ հանրությանը ներկայացնելու սաքսոֆոնի ինքնատիպ երանգները: Երեկոյին կհնչեն այս գործիքի ու նվագախմբի համար գրված Ալ. Գլազունովի, Հենրի Քոուելի, Լեո Դելիբի, Ժյուլ Մասնեի, Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործություններ: Դասական համերգի այս ձևաչափն իր տեսակով ինքնատիպ է, ու անտարբեր չի թողնի հայ ունկնդրին: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
