«Միմյանց բալանսավորող ու զսպող ավանդականի ու նորարարի հավերժ պայքար է». Տիգրան Հակոբյան
![]() ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1970-ներին սովորում էի Բելինսկու անվան դպրոցում, որը կինո Հայրենիքն ու կինո Սևանը կապող փողոցի հենց մեջտեղն էր: Երկու կինոթատրոններում անվերջ պտտում էին հնդկական և արաբական ֆիլմեր, քանի դա էր տեղի բնակչության պահանջն ու ճաշակը: Տեղի հնդկաֆիլմասեր ու զեյնաբաերգասեր ջահելները մթի քողի տակ պարբերաբար բռնացնում էին ջինսով ու երկարամազ «դոդիկներին» կամ կարճ շորիկով «փչացածներին», մկրատով ու հեգնական խրատներով փորձում էին վերադարձնել անառակներին դեպի ճիշտը, հայկականը, ավանդականը, բարոյականը: Էդ ջահելներից շատերի երեխեքից շատերն այսօր բացի ջինսից ուրիշ հագուստ չեն պատկերացնում, Զեյնաբի անունը չեն էլ լսել, բայց իրենցից ու իրենց աշխարհընկալումից տարբերվողին անպայման ուզում են դարձի բերել դեպի ճիշտը, հայկականը, ավանդականը, բարոյականը: Ու էլի մկրատով/բռնությամբ/հեգնանքով ու նաև ատելությամբ: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
