«Ես վիրավորված չեմ վրացիներից». Արմինե Հարությունյան
![]() Արդեն հայտնել էինք, որ Mercedes Benz Fashion Week 2019-ի շրջանակում Delmod նորաձևության բուտիկի ցուցադրությանը մասնակցել է հայ նորահայտ մոդել Արմինե Հարությունյանը: Սեպտեմբերին Gucci-ի ցուցադրությանը հայ մոդելի մասնակցությունը մեծ քննարկումների առարկա դարձավ սոցիալական ցանցերում: 23-ամյա Արմինեն «Sova News»-ին տված հարցազրույցում նշել է, որ սկզբից շատ է մտահոգվել, թե ինչ քննարկումներ կլինեն համացանցում այս անգամ. «Ինձ համար դժվար էր հաղթահարել այդ ամենը: Ես չէի սպասում նման ուշադրության: Ես լացել եմ երկու օր»,- խոստովանել է Արմինեն: Հարցին, թե վիրավորվա՞ծ է վրացիներից, Արմինեն պատասխանել է. «Ոչ, ես շատ անգամ եմ ասել, որ սիրում եմ Վրաստանը: Այստեղ ես շատ ընկերներ ունեմ: Բոլորն ունեն իրենց կարծիքը, որը կարող են բարձրաձայնել»: Նա նշել է, որ ինչ-որ մի շրջանում նա որոշել է այլ կերպ մտածել. «Դադարեցի կարդալ համացանցում տարածված մեկնաբանություններն իմ հասցեին և շարունակեցի ապրել իմ սովորական կյանքով: Բացի այդ, ինձ շատ օգնեց իմ ընկերների և հարազատների աջակցությունը»,- ընգծել է մոդելը: ![]() ![]() ![]() |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00



