«Գրաքննությունը Հայաստանում տեղ չունի, լինի պետության կողմից, թե ինքնակոչ «գրաքննիչների»». Միքայել Զոլյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի խումբ անձինք, ըստ որոշ տվյալների՝ նախկին իշխանության կողմնակիցներ, փորձել են խանգարել Հանրապետության Հրապարակ մետրոյի կայարանի տարածքում ժամանակակից պարարվեստի ներկայացումը։ Ես հասկանում եմ, որ ժամանակակից արվեստը, մասնավորապես ժամանակակից պարարվեստը, կարող է շատերի համար անհասկանալի լինել։ Ավելին, չեմ կարող որևէ դատողություն անել այդ ներկայացման գեղարվեստական արժեքի մասին։ Բայց ներկայացման գեղարվեստական արժեքը կամ դրա բացակայությունը տվյալ պահին էական չէ։ Ներկայացման մասնակիցներն ունեին անհրաժեշտ թույլտվությունները, որևէ օրենք չէին խախտում, հետևաբար որևէ մեկն իրավունք չուներ խանգարելու ներկայացման ընթացքը։ Դատելով սոցցանցերում տարածված կադրերից, ՀՀ Ոստիկանությունը հետևում էր իրադարձությունների ընթացքին և չեզոքացրեց առավել ակտիվ սադրիչների կողմից բռնություն կիրառելու փորձերը։ Գրաքննությունը Հայաստանում տեղ չունի, լինի այն պետության կողմից, թե ինքնակոչ «գրաքննիչների»։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ ապրում են ՀՀ հպարտ քաղաքացիները և այստեղ գործում են օրենքներն ու սահմանադրությունը։ Գրաքննություն սահմանելու փորձերը, «Իսլամական պետությանը» բնորոշ բարքերը և ընդհանրապես օտարածին արհեստական օրակարգերը մեր երկրում տեղ չունեն։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
