Հիշատակի երեկո՝ նվիրված Գիա Կանչելիին. հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր Գիդոն Կրեմերը
![]() Նոյեմբերը 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում երեկո կնվիրվի վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին։ Գիա Կանչելին հրավիրված էր մասնակցելու կոմպոզիտորական փառատոնին, սակայն նա կյանքից հեռացավ մոտ մեկ ամիս առաջ։ Մաեստրո Կանչելին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն բարեկամներից էր, ում ստեղծագործությունները նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, բազմիցս կատարել է և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս։ Նոյեմբերի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան «Գրեմմի» մրցանակակիր, ջութակահար Գիդոն Կրեմերը և թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեն։ Համերգին կմասնակցեն նաև «Այբ» դպրոցի երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։ Լատվիայում ծնված և այժմ աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը համարվող Գիդոն Կրեմերը հանդես է գալիս լավագույն նվագախմբերի հետ, ամենահայտնի դիրիժորների ղեկավարությամբ։ Նա նաև հետաքրքիր գրական ստեղծագործական կյանք ունի։ Նա չորս գրքի հեղինակ է, որոնցից վերջինը գրվել է 2013-ին և կոչվում է «Նամակներ երիտասարդ դաշնակահարին»։ Նա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
|

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
