«Զանգերգություն». գրական-երաժշտական երեկո՝ Ժողարվեստի կենտրոնում
![]() Նոյեմբերի 8-ին՝ 18:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա «Զանգերգություն» գրական-երաժշտական երեկոն: Ասմունքող Հռիփսիմե Սարգսյանի պոեզիայի երեկոն միախառնված կլինի հայ երաժշտությանը և հայկական երգի կատարումներին: Ծրագրում՝ դասական ու ժամանակակից պոեզիա: Մասնակիցներ՝ Գարեգին Առաքելյան (հանգ), Մարգար Եղիազարյան (վոկալ), Արթուր Հարությունյան (դաշնամուր), Վաչե Փաշինյան (դուդուկ),Դավիթ Առաքելյան (կիթառ),Ռուբեն Սասունցի (վոկալ): Մուտքն ազատ է: Հռիփսիմե Սարգսյանն ուսանել է խոսքի վարպետ Վ. Աբաջյանի մոտ: Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ Հայաստանում բացված Շչյուկինի անվան թատերական ինստիտուտի մասնաճյուղում ուսանել է դերասանի վարպետություն: Երկար տարիներ համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, բազմաթիվ անհատ կազմակերպությունների հետ՝ որպես ասմունքող-մենակատար: Համագործակցել է տարբեր ռադիոկայանների և հեռուստաընկերությունների հետ՝ անցկացնելով հեղինակային հաղորդումներ: Տարիներ շարունակ «Զարմանալի հայ» խորագիրը կրող պոեզիայի երեկոներով հանդես է եկել մի շարք երկրներում: Ունեցել է 60-ից ավելի մենահամերգներ՝ Հայաստանում և արտերկրում: 2012թ.-ից ակտիվ գործունեություն է ծավալում Ռուսաստանի հայկական համայնքներում՝ հանդես գալով հեղինակային երեկոներով: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
