Կամերային երաժշտության տանը կանցկացվի Աննա Ամբակումյանի 100-ամյակին նվիրված համերգ
![]() Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված դաշնակահար Աննա Ամբակումյանի 100-ամյակին: Նոյեմբերի 1-ին, ժամը 19:30 կայանալիք համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Վահան Մարտիրոսյան): Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ՝ կներկայացվեն Բախի և Բրամսի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ ելույթ կունենան երաժիշտներ Գայանե Մարգարյանը, Հասմիկ Անտոնյանը, Դաշնակահար Աննա Ամբակումյանը ծնվել է 1919 թ. Երևանում: 1945թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 1948թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1968թ-ից եղել է ամբիոնի վարիչ (1972թ.-ից՝ պրոֆեսոր): 1954թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հանդես է եկել մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նրա նվագացանկում եղել է Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների երկեր: 1973թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
