Այլ կերպ չի՞ ստացվում հաճախորդ բերել. ռեստորաններից մեկի բակում Մհեր Մկրտչյանի արձանն է կանգնեցվել՝ խորովածի շիշը ձեռքին. «ՀԺ»
![]() «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևան քաղաքի «Ararat view garden» ռեստորանի տարածքում է հայտնվել դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի արձանը: Կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն քանդակում պատկերված է խորոված վաճառող, ուտող խմող կերպարով, որը իր մասնագիտության ու ծավալած գործունեության հետ որևէ աղերս չունի: Ռեստորանի անմիջապես դիմացը՝ բակային հատվածում է գտնվում քանդակը: Մհեր Մկրտչյանի աղավաղված տեսքով քանդակը շատերի զայրույթի պատճառն է դարձել: Այն անչափ զայրացրել է նաև Մհեր Մկրտչյանի եղբոր որդուն՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանին: Կրտսեր Մհեր Մկրտչյանը նկարել և ֆեյսբուքյան իր էջում է դրել հորեղբոր կերպարով այդ քանդակն ու գրել է, որ հարցը նաև իրավաբանական զարգացում կստանա: «Ախր հարցը միայն իրավաբանական չէ. չնայած այդ զարգացումը կլինի անպայման: Հարցը բարոյական է: Խոսվում է ազգի, մշակույթի, հիշողության, մեծերի, հարգանքի մասին: Հարգելի «Ararat view garde» օբյեկտ՝ այլ կերպ չի՞ ստացվում հաճախորդ բերել: Հարգելի քաղաքապետարան, իսկապես ով ում արձանը ուր ուզենա կարող է դնե՞լ: Հարգելի օբյեկտում խորոված ուտողներ, բացում ա՞ ախորժակը: Մեծերի կենացը խմում ե՞ք»,- մասնավորապես գրել է Մկրտչյանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
