«Ժողովրդի սրտի մեջ շատ բան կա, որոնեցեք և կգտնեք»․ Ավետիք Իսահակյան
![]() Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով, Ավետիք Իսահակյան Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, ակադեմիկոս, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդան օրն է: Վարպետը հայ գրականության ու գրաքննադատության մեծագույն դեմքերից է: Ալեքսանդրապոլի Ղազարապատ գյուղում մեծացած Իսահակյանը փոքրուց ներշնչվել է հայրենի բնաշխարհով ու ժողովրդական բանահյուսությամբ: «Ժողովրդի սրտի մեջ շատ բան կա, որոնեցեք և կգտնեք»,- ասել է Իսահակյանը: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ, ինչի հետևանքով մի քանի անգամ ձերբակալվել է, իսկ 1911-ին տարագրվել է արտասահման: «Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը: Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել…»,- ասել է Ավետիք Իսահակյանը։ Նա երկար տարիներ ապրել է օտարության մեջ, սակայն մշտապես հետևել է հայրենիքում տիրող իրավիճակին: Հայերի ցեղասպանությունը հաստատում է Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի քաղաքականության վերաբերյալ: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։ XIX դարի վերջի և XX դար սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որն ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,- ասել է Վարպետը։ Նա թողել է հարուստ գրական ժառանգություն: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով: «Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում»,- այսպես է նրան բնութագրել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը: Վարպետը վերջնականապես հայրենիք է վերադարձել 1936-ին: Նա մահացել է 1957-ի հոկտեմբերին՝ 81 տարեկանում: Ավետիք Իսահակյանի մտքերից * Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա: * Խղճի վերքերը երբեք չեն սպիանում: Եվ ի՞նչ է փառքը. * Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12



