Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«Այս պատմական կամուրջն ընդգրված չէ Գյումրիի հուշարձանների ցանկում». Վահան Թումասյան

526
Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ., 08:50
«Այս պատմական կամուրջն ընդգրված չէ Գյումրիի հուշարձանների ցանկում». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող հին կամուրջն ընդգրված չէ Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում... Ափսոս:
Ախուրյան գետի վրա ցարական Ռուսաստանի, Ալեքսանդրապոլի բերդի զինվորականների կողմից, տեղացի արհեստավորների օգնությամբ 1877-ի ապրիլին կառուցած մետաղյա կամուրջը պետք է այս տեսքով պահպանել, որպես եզակի պատմական հուշարձան: Կամուրջով է անցել ռուսական բանակը 1877-ի ապրիլին և գրավել է Կարսը: Այն նաև Գյումրին Կարսին կապող ամենահուսալի ճանապարհն է եղել»: