Դիրիժոր Վարդան Հակոբյանը հանրությանը ներկայացրեց իր «Անցյալ և մոտիվացիա» գիրքը
![]() Երաժիշտ և դիրիժոր Վարդան Հակոբյանը հանրությանը ներկայացրեց իր «Անցյալ և մոտիվացիա» գիրքը: «Անցյալ և մոտիվացիա» գիրքի հեղինակն ունենալով մեծ փորձ դասական երաժշտության կատարողական արվեստում, անդրադարձել է մի թեմայի, որը շատերին կհետաքրքրի. նրա համար հասունացել է անհրաժեշտություն գտնելու մի բանաձև, որով կարելի է հնարավորինս ճիշտ և խորը ընկալել ու մեկնաբանել դասական երաժշտությունը: Չլինելով հոգեբան՝ հեղինակը բացահայտել ու վերլուծել է մի շատ հետաքրքիր թեմա՝ ինչ ազդեցություն ունեն կոմպոզիտորի մանկության իրադարձությունները նրա ստեղծագործական ոճի և ձեռագրի վրա: «Երբեք չեմ մտածել, որ գրիչ կվերցնեմ ձեռքս և գիրք կգրեմ: Իհարկե, կարճ հոդվածներ գրել եմ, բայց չեմ մտածել, որ այդ ամենը գրքի կվերածեմ: Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք կուտակումներ, և այդ ամենը պետք է դուրս ժայթքեր և այս կերպ ժայթքեց»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Վարդան Հակոբյանը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի բաժնի առաջատար մասնագետ Դավիթ Սամվելյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ նման գրքերի պակաս կա, գրքի շարադրանքը շատ սահուն է, և այն կարդալիս նշմարվում են հերոսի հույզերն ու մեծ պատասխանատվությունը: Գրքի հեղինակն իր համար գտել է բանաձև, որն օգնում է նրան հնարավորինս խորը և ճիշտ գնահատել ու զգալ կոմպոզիտորի ստեղծագործական միտքը և այն փոխանցել ունկնդրին կատարման միջոցով։ Գիրքը կարող է օգտակար լինել երաժիշտների, և՛ ոչ միայն երաժիշտների համար, քանի որ անդրադառնում է հայտնի կոմպոզիտորների անձնական կյանքի և պատմական տվյալ փուլի նրբություններին՝ այս երկուսի դիտանկյունից մոտենալով արդեն հայտնի ստեղծագործություններին: ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12

