Զավեն Բոյաջյանն ավարտել է Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի թարգմանությունը
![]() Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկամսյա ուշացումով վերջապես ավարտեցի Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի թարգմանությունը, որը տարվա մեծ մասը կլանեց: Էս ընթացքում վերահամոզվեցի. ամեն ինչ հնարավոր է թարգմանել հայերեն, մեր լեզվի հնարավորություններն իրոք ֆանտաստիկ են: Գիրքը թարգմանելու չափ հանգամանորեն ընթերցելիս նաև վերանայեցի կարծիքս Քիզիի ու նրա վեպի մասին (փաստորեն, թարգմանելը շատ օգտակար բան է, եթե էդքան տանջալի չլինի). Քիզին գրել է ամերիկյան գրականության ամենակարևոր (ու ամենատաղանդավոր) վեպերից մեկը: Դե, էլ չասեմ, թե ինչքան եմ չարչարվել, որ լավ լինի հայերեն: Գոհ եմ ոչ էնքան գործն ավարտելու, ինչքան գիրքը հայերեն ունենալու համար: Մի գլուխ երազում էի օր առաջ թարգմանությունն ավարտելու մասին, բայց շատ տխրեցի, որ գիրքն ավարտվեց. ինձ մենակ թողեց»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
