«Թումոյի» սաների ջանքերով Գառնին կներկայացվի եռաչափ մոդելավորմամբ
![]() Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները ԱՄՆ-ից ժամանած Դեյվին Ղարախանյանի ու Ջեֆ Ուիլկինսի հետ միասին մի քանի օր է ինչ լուսանկարում են Գառնիի տաճարը, ենթահուշարձանները, արգելոց-թանգարանի ողջ տարածքը։ Թումոյի սաները անօդաչու սարքի միջոցով «անմահացնում» են նաև Գառնին վերևից։ Արգելոց-թանգարանի այցելուները այս օրերին նկատել են տաճարի ամեն կադրը լուսանկարող երիտասարդներին / 20 հոգի/, ովքեր խոստովանում են, որ նպատակը՝ Գառնին եռաչափ մոդելավորմամբ ներկայացնելն է։ Մինչ արգելոց-թանգարանի տարածքում աշխատելը արտերկրից ժամանած մասնագետները Թումո կենտրոնի սաների համար մշակութային ժառանգության թվայնացման հատուկ դասընթաց են անցկացրել։ Սկանավորման համար Գառնին ընտրվել է պատմաճարտարապետական նշանակության ու յուրօրինակ գեղեցկության նկատառումով։Անօդաչու սարքով տաճարի ամենագեղեցիկ կադրերն անմահացնող Վահե Սարգսյանի համոզմամբ, նախագիծը հնարավորություն կտա ոչ միայն պատկերել հուշահամալիրը իր ճարտարապետական լուծումներով, այլև՝ կօգնի մասնագետներին հետագա աշխատանքների ժամանակ։ Նրա փոխանցմամբ եռաչափ մոդելավորումը նաև մեր հարուստ մշակութային ժառանգությունը պահպանելուն է միտված։ Երիտասարդ մասնագետն անկեղծացավ՝ ինձ թվում էր նախկինում եղել եմ Գառնիում, բայց կադրերը նկարելուց նորովի տեսա ամեն ինչ ու հասկացա, որ առաջին անգամ եմ այստեղ։ ![]() ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12



