Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին

1819
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 11:20
Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «անվտանգ գոտուց» քրդական կազմավորումների դուրսբերման ավարտի կապակցությամբ այս պահին Սիրիայում ռազմական գործողությունների անհրաժեշտություն չկա, հայտնում է Reuters-ը:
«Այս փուլում անհրաժեշտ չէ ևս մեկ գործողություն սկսել ներկա գործողությունների սահմաններից դուրս»,- նշվում է նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից սկսված ռազմական գործողությունները, փաստացի, դադարեցված են, հավելում է լրատվամիջոցը: