Ովքե՞ր են իրենց եկամուտները հայտարարագրած երգիչները
![]() Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների՝ իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը. այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն: Միաժամանակ, հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում: Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
