Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է
![]() Այսօր ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է: Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Հոր կողմից նա ունի հայկական, մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։ Դերասանական դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականին նկարված «Անիրական ծանր ֆուգասային ռումբ» ֆիլմում, որում կատարել է Լիզայի դերը։ Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։ Նա «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր։ 2010թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը: Քիմը ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմը ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ։ Քարդաշյանն երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում, Իտալիա։ Նրանք ունեն չորս երեխա: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18






