«Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին` լինի կարգավիճակի, թե սահմանների առումով»․ Բակո Սահակյան
«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»,- այսօր Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովին, ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքով՝ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության․ «Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի կարգավիճակի, թե սահմանների առումով: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումը անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման, Արցախի լիիրավ մասնակցությամբ»,- ընդգծել է նա: Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Բակո Սահակյանը կրկնել է, որ կողմնակից են հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Ամփոփելով խոսքը՝ Բակո Սահակյանը նշել է, որ համաժողովում քննարկվող հարցերն անդրադառնում են Արցախի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին և կարևոր են։ |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36