Թրամփի «ուկրաինացի ընկերները» ձերբակալվել են ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում ձերբակալել են Ֆլորիդայից ժամանած երկու գործարարների՝ Լև Պառնասին և Իգոր Ֆրումանին, ովքեր համարվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ընկերները» և օգնում էին նրա փաստաբան Ռուդի Ջուլիանիին։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Գործարարները ձերբակալվել են ԱՄՆ-ում քարոզչության ֆինանսավորման կանոնները խախտելու կասկածանքով: Մեղադրանքներն առաջադրվում են ընտրական հանձնաժողովին դավադրության, փաստաթղթերի կեղծման և կեղծիքի վերաբերյալ հոդվածներով: Նշվում է, որ 2018 թվականին Պառնասը և Ֆրումանը հանդիպել են ինչպես նախագահի, այնպես էլ նրա որդու և փաստաբանի հետ՝ օգնելով նրանց Ուկրաինայի հետ կապված տարբեր հարցերի լուծմանը: Հաղորդվում է, որ Պառնասը և Ֆրումանը երկու անգամ նվիրատվություն են կատարել Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավներին՝ America First Action ֆոնդի միջոցով փոխանցելով 325 հազար դոլար։ |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36