«Նրանք ինձ չեն ճանաչում, բայց անձնական վիրավորանքներ են հասցնում». Gucci-ի ցուցադրության մասնակից Արմինե Հարությունյան. «ՀԺ»
![]() «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հենց նոր, երբ դուք զանգահարեցիք, ես վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումն էի նայում: Անկեղծ ասած՝ շատ զարմացա, շատ հաճելի էր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Gucci-ի ֆեյշըն շոուին մասնակցած Արմինե Հարությունյանը: Արդեն մի քանի օր է՝ համացանցի բուռն քննարկման թեմաներից մեկն է 23-ամյա աղջկա մասնակցությունը Gucci-ի ցուցադրությանը: Նորությանն է անդրադարձել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է աղջկա լուսանկարն ու կից գրառում արել. «Հայկական հրաշք ենք նվիրել համաշխարհային պոդիումին»: Մեր զրույցում Արմինեն ասաց, որ սկզբում շատ է նեղվել՝ տեսնելով համացանցում իր արտաքինի վերաբերյալ բացասական կարծիքների տեղատարափը: «Սկզբում շատ-շատ էի նեղվում, բայց հիմա՝ չէ, որովհետև հասկանում եմ, որ ամեն մարդ իր կարծիքն ունի, և ես չեմ կարող ոչ մեկի կարծիքի վրա ազդել: Նրանք ինձ չեն ճանաչում և նույնիսկ անձնական վիրավորանքներ են հասցնում: Շատ տհաճ է: Առաջին անգամ է երևի նման բան եղել, և բոլորի ուշադրության կենտրոնում հենց ես եմ, դրա համար բոլոր կարծիքներն էլ երևի թե տեղին են, քանի որ բոլորի մոտ է շոկ, այդ թվում՝ և իմ»,- ասաց Արմինեն: Արմինեն իր արտաքին տեսքի վրա ոչ մի փոփոխություն չի արել, սակայն անկեղծացավ, որ կոմպլեքսներ է ունեցել ու եղել է պահ՝ ցանկացել է գնալ այդ քայլին: «Բայց հասկացել եմ, որ ուզում եմ տեսնել ինձ այնպիսին, ինչպիսին իրականում կամ, չեմ ուզում փոխվել: Ես սիրում եմ ինձ»,- հավելեց նա: Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի ցուցադրությանը հայտնվելու կամ մոդելային կարիերայի մասին 23-ամյա Արմինեն չի էլ մտածել և շատ պատահական է հայտնվել այդ ցուցադրությանը: Աղջիկը գարնանը մեկնել է Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել: Նա Արմինեին նկարել է, և կոնտակտներով փոխանակվել են: Ավելի ուշ գրել է, որ լուսանկարն ուղարկել է Gucci-ին, և իրեն ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ ու հրավիրել «գարուն-ամառ» հավաքածուի ցուցադրության քասթինգին»: Մանրամասները՝ թերթի համարում: ![]() ![]() |

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 50 տարեկան
15227.06.2026, 13:42
Իվետա Մուկուչյանը տեսանյութ է հրապարակել ծովափից (տեսանյութ)
16523.06.2026, 10:18
Դրեյքի և Թրևիս Սքոթի պրոդյուսերին մահացած են հայտնաբերել իր բնակարանում
81919.06.2026, 11:52
Քեթի Փերիին և Ջասթին Թրյուդոյին նկատել են համբուրվելիս (տեսանյութ)
40816.06.2026, 13:42
«Խնդրում եմ ամեն մեկիդ՝ հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս». Սոֆի Մխեյան (տեսանյութ)
25103.06.2026, 23:42
«Այն, ինչ որ կապված է մեր հողուջրի հետ, ինձ համար սուրբ է». Արսեն Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին
32403.06.2026, 22:12


