Հայտնաբերվել է 30 տարի ստրկության մեջ պահվող տղամարդ՝ խորհրդային անձնագրով
Ռուսաստանի Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունում ծնված 60-ամյա տղամարդն իր կյանքի վերջին մի քանի տասնամյակն անց է կացրել Ղազախստանում՝ աշխատանքային ստրկության մեջ: Ստրկական պայմաններում ապրող Դմիտրի անունով տղամարդու մասին իրավապահներին հայտնել են «Զարգացում» հիմնադրամի աշխատակիցները: Դմիտրին Խորհրդային Ռուսաստանից Խորհրդային Ղազախստան է մեկնել աշխատելու ու անհետացել է: Հիմա արդեն պարզվել է, որ նա անազատության մեջ է եղել Կոկչետավի շրջանում, ավելի ուշ՝ 11 տարի առաջ, վաճառվել է և տեղափոխվել Ալմաթայի շրջան: Նրա անձնագիրը դեռ խորհրդային է, առայժմ հայտնի չէ՝ նա կհանձնվի Ռուսաստանին, թե կմնա Ղազախստանում: Տղամարդը պատմել է, որ իրեն ստիպել են անասնապահությամբ զբաղվել, տննտեսությանը հետևել, հաճախ քաղցած են պահել ու միայն խոստումներ տվել, թե տուն կուղարկեն: Ինքը երբեք փախուստի փորձ չի արել, քանի որ գնալու տեղ չունի ու վախեցել է իր տերերի հաշվեհարդարից: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54