Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

ՌԴ ԱԳՆ խոսել է միջուկային պատերազմի վտանգի մասին

1077
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 17:40
ՌԴ ԱԳՆ խոսել է միջուկային պատերազմի վտանգի մասին

ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը վատթարանում է, կա միջուկային պատերազմի վտանգ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է Интерфакс-ը:

Ռյաբկովը պնդում է, որ միջուկային պատերազմի ռիսկը գոյություն ունի նույնիսկ «այնպիսի իրավիճակում, երբ կողմերը նպատակ չունեն սանձազերծել միջուկային հակամարտությունը»:
«Նրանք (արևմտյան երկրները) խուսափում են լուրջ հարցեր քննարկելուց, արգելափակում են երկխոսության ուղիների աշխատանքները և շարունակում են խաթարել զենքի վերահսկման ճարտարապետությունը»,- հայտարարել է Ռյաբկովը:
Ռյաբկովը վստահեցնում է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել լիարժեք բանակցությունները Միացյալ Նահանգների հետ ռազմավարական կայունության հարցում: