Թուրքիայում 88 ռուսաստանցի է մահացել տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր. ՌԴ դեսպան
![]() «Ներկայիս տուրիստական սեզոնը, որը դեռևս չի վերջացել, ցավոք, շատ դժվար ստացվեց Թուրքիայի հարավում հանգստացող ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված պատահարների թվով: Այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան ելքով 88 դեպք և բժշկական տարհանման մոտավորապես 40 դեպք»,-նշել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը: «Անցյալ տարի Թուրքիա են այցելել շուրջ 6 միլիոն ռուսաստանցի, այս տարի, ինչպես սպասվում է, նրանք պետք է ավելի շատ լինեին»,-հավելել է Երխովը՝ РИА «Новости» գործակալությանը տված հարցազրույցում։ Դեսպանը նաև նշել է ռուսաստանցիների հետ կապված միջադեպերի պատճառները: «Օրինակ՝ առողջական վիճակը: Ես խոսում եմ սիրտ-անոթային հիվանդություններով տառապող տարեցների մասին: Նրանք գալիս են Թուրքիա, որտեղ, հատկապես ամռանը, եղանակային և կլիմայի պայմանները զգալիորեն տարբերվում են Ռուսաստանից: Տաք եղանակ ու բարձր խոնավություն: Հետևաբար, սրտի կաթվածները կազմում են մեծ տոկոս»,- հավելել է Երխովը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
