Լիլիթ Հովհաննիսյանը պատվոգրի է արժանացել Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի կողմից
878
Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ., 01:30
![]() Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը պատվոգիր է շնորհել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Պատվոգիրը երգչուհուն է հանձնվել իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի Dream համաշխարհային շրջագայությունն ընթացքի փուլում է: Համերգներ են արդեն կայացել Քուվեյթում, Ֆրանսիայում, Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում և այլ եվրոպական երկրներում: Առաջիկայում համերգներ են նախատեսված ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Լիբանանում և այլ երկրներում: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18


