Forbes-ը հրապարակել է վերջին 1 տարում ամենաբարձր վաստակած դերասանների ցանկը
![]() Forbes ամսագիրը կազմել է վերջին 12 ամիսների ընթացքում ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը, որը գլխավորել է Դուեյն Ջոնսոնը: Նա 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը վաստակել է 89,4 միլիոն դոլար: Նախորդ տարի նրա եկամուտները կազմել են 119 միլիոն դոլար՝ զիջելով միայն Ջորջ Քլոնիի եկամուտներին: Այնինչ նոր ցուցակում Քլունին չի հայտնվել: Ցուցակի առաջին և երկրորդ տեղերում են հայտնվել «Վրիժառուների» դերասաններ Քրիս Հեմսվորթը (76,4 միլիոդ դոլար) և Ռոբերթ Դաունի-կրտսերը (66 միլիոն դոլար): Տասնյակի մեջ մտել են նաև Ակշայ Կումարը, Ջեքի Չանը, Բրեդլի Քուփերը, Ադամ Սենդլերը, Քրիս Էվանսը, Փոլ Ռադը և Ուիլ Սմիթը: Հավելենք, որ 47-ամյա Դուեյն Ջոնսոնն օրերս ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ երգչուհի և կոմպոզիտոր Լորեն Հաշիանի հետ, որը հայկական ծագմամբ երաժիշտ, Boston խմբի թմբկահար Սիբա Հաշիանի դուստրն է։ Նրանք 2 դուստր ունեն: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
