Բրավոն իրականացրել է փոքրիկ երկրպագուի երազանքը
3404
Շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ., 00:35
![]() «Մանչեսթր Սիթի»-ի չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոն 4 տուն է նվիրել 2017 թվականին Չիլիում տեղի ունեցած անտառների հրդեհներից տուժած և անտուն մնացած ընտանիքներին։ Բրավոն պատահաբար լսել է տեղացի 9-ամյա Կամիլոյի հարցազրույցը չիլիական ԶԼՄ-ներին, որի ընթացքում տղան նշել է, որ իր երազանքը Բրավոյի ինքնագրով մարզաշապիկ ունենալն է։ Բրավոն կապ է հաստատել տղայի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը, ինչպես նաև նոր տուն։ Նա ևս 3 ընտանիքի համար է տուն գնել։ Նշենք, որ այս պատմության մասին հայտնի է դարձել օրերս, երբ տղայի պապիկը պատմել է այդ մասին տեղի հեռուստաընկերությանը։ «Դա օգնություն էր երկնքից։ Նույնիսկ Բրավոյի կինը՝ Կառլա Պարդոն, նրանց երեխաների հետ այցելել է մեզ։ Նրանք շատ բարի են գտնվել մեր հանդեպ»,- նշել է պապիկը։ ![]() ![]() ![]() |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54



