Քիմ Քարդաշյանը ազատազրկվածների մասին հաղորդում կթողարկի
![]() Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ առաջիկայում թողարկելու է նոր հեռուստաշոու, որում ի ցույց է դրվելու ամերիկյան արդարադատությունն այնպիսին, ինչպիսին ինքն է տեսել: Ինսթագրամյան իր էջում նա մի քանի լուսանկար է հրապարակել Կոլումբիայի ուղղիչ կենտրոններից մեկի այցելությունից: «Անցյալ շաբաթ ես շատ զգացվեցի դոկտոր Մարք Հովարդի արարքից: Ջորջթաունի պրոֆեսորը Վաշինգթոնի բանտում դասընթացներ է անցկացնում, որոնց շնորհիվ այս կանայք ու տղամարդիկց կարող են քվոտա ստանալ Ջորջթաունում սովորելու համար: Ես այնքան զարմանալի մարդկանց հանդիպեցի, որոնք մեծ ցանկություն ունեն կիսվելու իրենց պատմություններով: Ուստի մենք փաստագրական ֆիլմ ենք նկարահանել, որի վրա ես աշխատում եմ և որը կհրապարակվի Oxygen-ով: Հուսով եմ, որ դուք կճանաչեք արդարադատությունն այնպես, ինչպես ես ճանաչեցի»,- լուսանկարների շարքը մեկնաբանել է Քարդաշյանը: Ի հերթին հեռուստաընկերությունն էլ հայտարարել է, որ «արդարության նախագծում» Քարդաշյանը կպայքարի այն ամերիկացիների իրավունքների համար, որոնք տուժել են արդարադատության համակարգից: ![]() ![]() ![]() |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00



