Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Խաբարովսկում վրանային ճամբարի հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել

914
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 17:35
Խաբարովսկում վրանային ճամբարի հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի լեռնադահուկային հանգստավայրում նախորդ գիշեր բռնկված հրդեհի հետևանքով 3 երեխա է զոհվել: Ավելի ուշ ևս մեկ երեխա մահացել է հիվանդանոցում, հաղորդում է BBC-ն:
Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 02:30-ին՝ «Холдоми» ճամբարում, որտեղ եղել է 7-ից 15 տարեկան 189 երեխա. 26 վրաններից 20-ն այրվել են: Հրդեհից տուժել է նաև 9 մարդ։


Քրեական գործ է հարուցվել, իսկ ճամբարի տնօրեն Մաքսիմ Կուզնեցովը ձերբակալվել է: